News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արպես ԱԺ ապագա նախագահ, եթե ընտրվեք, արդյոք պատրա՞ստ եք սուպերվարչապետական համակարգը փոխելուն միտված քայլեր անելու, մեր քայլերին աջակցելու եւ երկիրը իրական խորհրդարանական կառավարման հունի մեջ գցելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, դիմելով ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանին հարց հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք բազմիցս քննարկել ենք այս հարցը եւ մեր դժգոհությունն ենք հայտնել որոշ կարգավորումների վերաբերյալ: Մենք բաց ենք քննարկումների համար, անշուշտ մենք ելնում ենք նաեւ այն հանգամանքից, որ շատ բաներ անձերով են պայմանավորված: Այն անձինք, որոնք ի չարս կարող էին օգտագործել նախկինում, այժմ ի բարօրություն կարող է օգտագործվել: Բայց իհարկե, չպետք է բավարարվենք անձերի առկայությամբ եւ պետք է ստեղծենք իրավական կարգավորումներ: Մենք խոսել ենք նաեւ Ոոստիկանության, ՊԵԿ-ի ԱԺ գալու եւ հաշվետու լինելու մասին: Առաջիկա օրերին կխոսենք այս մասին»:

Նա անդրադարձավ նաեւ նախկին ԱԺ-ում ստեղծված գաղտնալսման հարցով եւ գազի սակագների հարցով հաշվիչ հանձնաժողովների ճակատագրին. «Գաղտնալսման հարցով հաշվիչ հանձնաժողովի հետ կապված վերապահումներ կան, որից պետք է ծանութեթեւ անենք, գուցե արժի վերստեղծել: Իսկ գազի հարցով հաշվիչ հանձնաժողով նույնպես կարելի է նորից ստեղծել: Առաջիկայում առիթներ կլինեն նոր հաշվիչ հանձնաժողովներ ստեղծելու»:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Մենք կողմ ենք ինստիտուցիոնալ լուծումների, եւ չպետք է սպասենք բարի կամ չար թագավոր ունենալուն: Մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ