News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինչ ձեւաչափով, ինչ սկզբունքով մեր քաղաքական թիմի ներկայացուցչի նկատմամբ լինի մոտեցում ու գնահատական, մեր քաղաքական թիմի կողմից պատասխանը լինում է համարժեք: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու Վահե Էնֆիաջյանը:

Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարտուղար Գեւրգ Գորգիսյանը՝ դիմելով Էնֆիաջյանին նշեց, որ նա  նախկինում քաղաքական բանավեճերը տարել է միջանձնային դաշտ, եւ արդյոք այսուհետ եւս այդպես է գործելու,  ինչին Էնֆիաջյանը պատասխանեց, որ իրենք համարժեք են գործում, եթե կոշտ է լինում, բնականաբար, շատ ավելի կոշտ պատասխան է լինում իրենց կողմից:

Գեւորգ Գորգիսյանն էլ նկատեց. «Փաստորեն դուք պնդում եք, որ պատրաստ եք նույն ոգով շարունակել քաղաքական բանավեճերը ինչ-որ մի փուլում տեղափոխել անձնական դաշտ եւ ձեր բոլոր լծակները եւ ինչու չէ, դեռեւս լիարժեք չհերքված ֆեյքերի բանակն օգտագործել միջանցնային հարաբերություններ պարզելու, վիրավորանքներ տարածելու եւ անհանդուրժողականության ճառեր հղելու մեջ»:

«Իմ քայլը» խմբակցությունից Թագուհի Ղազարյանն էլ հիշեցրեց, որ 2018-ի սեպտեմբերի 22-ին Էնֆիաջյանն իր կողմնակիցների հետ կոպիտ ձեւով մտել էր «Մեդիա կենտրոն» եւ ընդհատել ասուլիսը. «Գիտակցում եք ձեր դերը, որ այսուհետ ձեր գործողությունները: Արդյոք սրանից հետո եւս ոչ ականջահաճո տեքստեր լսելուց հետո պատրաստվո՞ւմ եք նման միջամտության դիմել, թե ավելի քաղաքակիրթ տարբերակների կդիմեք, հաշվի առնելով, որ Հայաստանի դեմքն եք ներկայացնելու»,-ասաց նա:

Ի պատասխան Էնֆիաջյանն ասաց. «Ես եւ իմ գործընկերները ստիպված ենք եղել միջամտելու եւ դիրքորոշում հայտնելու: Երեւանի ավագանու ընտրության լռության օրը հակաքարոզչություն էր իրականացվում: Միտումը եղել է միայն մեկը՝ թույլ չտալ, որ օրենքով սահմանված որեւէ ընթացակարգ խախտվի»:

Թագուհի Ղազարյանը նկատեց, որ եթե կա զրպարտություն, դրա դեմ կան ավելի քաղաքակիրթ ճանապարհներ. «Ես ուզում եմ վստահ լինել, որ այսուհետեւ խոսքի ազատության նկատմամբ այդպիսի որեւէ միջամտություն տեղի չի ունենա, երբ դուք կներկայացնեք Հայաստանի Հանրապետությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ