News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Չինաստանին մեղադրել է մահապատժի կամայական կիրառման մեջ այն բանից հետո, երբ չինական դատարանը կանադացուն մահապատժի է դատապարտել թմրանյութերի մաքսանենգության համար՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Մեր կառավարությունը, ինչպես նաեւ մեր բոլոր միջազգային բարեկամներն ու դաշնակիցները ծայրահեղ անհանգստացած են, որ Չինաստանը որոշել է կամայականորեն մահապատիժ կիրառել»,- ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանի հյուսիս-արեւելքում դատարանը պատժի առավելագույն չափի է դատապարտել կանադացի Ռոբերտ Լլոյդ Շելենբերգին։

Անցյալ ամիս դատարանը որոշել էր վերանայել Շելենբերգի գործը այն բանից հետո, երբ նա բողոքարկել էր 15 տարվա ազատազրկման վճիռը, որին դատապարտվել էր մետամֆետամինների մաքսանենգության համար։ Սակայն Չինաստանի եւ Կանադայի միջեւ լարվածության կտրուկ աճի պատճառով դատարանը բավարարեց նրան մահապատժի ենթարկելու դատախազների պահանջը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ