News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը շարունակում է նախօրեին սկսված իր անդրանիկ նստաշրջանը: Նշենք, որ երեկ խորհրդարանը հասցրեց ընտրել ԱԺ նախագահ. Այդ պաշտոնում միաձայն ընտրվեց Արարատ Միրզոյանը: իսկ ահա ԱԺ փոխնախագահների ընտրության հարցի քննարկումը կիսատ մնաց եւ շարունակվում է այսօր:

Մասնավորապես, ԱԺ նախագահ փոխնախագահներ են առաջադրվեցին «Իմ քայլը» դաշինքից Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի տեղի համար առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Վահե Էնֆիաջյանը ԲՀԿ-ից եւ Մանե Թանդիլյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն ունի:

Նշենք, որ ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծումը, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը, ինչպես նաեւ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը, որով նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից դարձնելով 12:

Հիշեցնենք, որ ԱԺ առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

Այս խորհրդարանն ունի 132 պատգամավոր եւ երեք խմբակցություն, իսկ նախորդ ԱԺ-ն ուներ 105 պատգամավոր եւ 4 խմբակցություն: «Իմ քայլը» դաշինքն ունի 88 պատգամավոր, ԲՀԿ-ն՝ 26 եւ «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր:

Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովը վարչապետ չի ընտրելու, այլ «ՀՀ նախագահը խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից  հետո 15-օրյա ժամկետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ