News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ զինված ուժերում եւ Արցախի ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63  զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա եւ 11 սպա:63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝ Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝ 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետեւանքով,

11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով,

2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով,

3-ը՝ հիվանդությունից,

1-ը՝ ականի պայթյունից,

1-ը՝ սպանության հետեւանքով,

3-ը դժբախտ պատահարից,

6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,

2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետեւանքով,

2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետեւանքով:

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝

11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,

10-ը՝ հիվանդությունից,

4-ը՝ դժբախտ պատահարներից:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինիս հետ չկապված:

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 13-ով կամ 17 տոկոսով:

Ընդ որում՝ կտրուկ՝ 18-ով կամ 32 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը: Փոխարենը, ցավալիորեն, 2017թ. համեմատությամբ 5-ով կամ 20 տոկոսով ավելի են զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերը: 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 56 դեպքերն արձանագրվել էին հետեւյալ պատճառներով.

23-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետեւանքով,

10-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով,

4-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով,

4-ը՝ հիվանդությունից,

4-ը՝ ականի պայթյունից,

3-ը՝ սպանության հետեւանքով,

4-ը՝ դժբախտ պատահարից,

4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ:

2017թ. ընթացքում զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 20 մահվան դեպքերը տեղի են ունեցել հետեւյալ պատճառներով.

1-ը՝ սպանության հետեւանքով,

5-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,

12-ը՝ հիվանդությունից,

2-ը՝ դժբախտ պատահարներից:

Հատկանշական է, որ 2017թ. համեմատ 2018թ.-ին ավելի քան երեք անգամ նվազել են հրադադարի ռեժիմի խախմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհվելու դեպքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ