News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նյու Յորքից դեմոկրատ ​​սենատոր Քիրստեն Հիլիբրանդը հայտարարել է 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, հաղորդում է  Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ին:

Նշվում է, որ նա այդ մասին ասել է հեռուստահաղորդավար Սթիվեն Քոլբերին: Նա հայտարարել է, որ որպես նախագահ, կցանկանար դիմակայել Վաշինգտոնի «կոռուպցիային եւ ագահությանը», ինչպես նաեւ զբաղվել առողջապահական համակարգի եւ դպրոցական կրթության բարելավմամբ:

Հիլիբրանդն առաջինն էր, ով Մինեսոտայից իր գործընկեր սենատոր Էլ Ֆրանկենին մեղադրեց 2017թ․-ին սեռական ոտնձգությունների համար: Նրանից հետո նույն մեղադրանքն արեցին ավելի քան տասը կանայք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ