News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին քաղաքականությունում ոչ մի արմատական փոփոխություն չի լինի, հատկապես առանց ժողովրդի դրական արձագանքի: Հունվարի 16-ին Ազգային ժողովում այս մասին հայտարարեց խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ով կտրուկ դեմ էր արտահայտվում ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությանը եւ մասնակցում էր հակառուսական ակցիաներին:

Նրա հավաստմամաբ՝ նրանք ուժեղ մանդատ ունեն, սակայն առաջնորդվելու են Հայաստանի շահերով, ինչպես նաեւ ժողովրդի որոշմամբ.

«Ես հաստատում եմ, որ մենք պետք է հրաժարվենք արմատական արտաքին քաղաքական որոշումների ընդունման քաղաքականությունից՝ առանց ժողովրդի դրական վերաբերմունքի», - հավելեց Ռուբինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ