News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սիլվեր Սփրինգում ծովամթերքների խանութի սեփականատերերը ձկներով բերված տակառում հազվագյուտ օմար են գտել: Խեցգետնանմանը ուշադրություն է գրավել իր նարնջասեւ գունավորմամբ: Օմարին ցույց են տվել կենսաբաններին: Մեն նահանգի մասնագետները պատմել են, որ նման օմարը 30 միլիոնի դեպքում մեկ անգամ է հանդիպում է, հաղորդում է Fox News-ը:

«Օմարը շատ գեղեցիկ էր, նա մեզ դուր եկավ: Մենք պարզապես ուզում էինք նրան թույլ տալ ապրել, այլ ոչ թե ինչ-որ մեկի ընթրիքը դառնալ: Մենք անգամ չգիտեինք, որ նա այդքան յուրահատուկ է», — ասել են խանութի սեփականատերերը:

Բծավոր օմարին Իվ են անվանել: Այժմ նա խանութում ապրում է մյուս խեցգետինների հետ: Առաջիկայում Իվը կտեղափոխվի նոր տուն՝ Ատլանտայում գտնվող ակվարիում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ