News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հույս ունեմ, որ Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում կհաջողվի Մարատ Ուելդանով-Գալստյանին Ռուսաստան վերադարձնել: Այս մասին չորեքշաբթի՝ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր քաղաքացիներին վերաբերող հարցերին, որոնք ցանկացած երկրում բարդ իրավիճակում են հայտնվում, այդ թվում ԱՊՀ երկերներում, մեր երկկողմ շփումների ժամանակ պարբերաբար անդրադառնում ենք: Այդ թվում կարող եմ հավաստիացնել, որ այդ կոնկրետ թեման հնչել է ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ», - ասել է Լավրովը՝ հույս հայտնելով, որ երկխոսության,  իրավական նորմերի վրա հիմնված որոշումների միջոցով, հնարավոր կլինի բոլորին ձեռնտու արդյունքի հասնել:

 «Եվ մենք կկարողանանք այդ քաղաքացուն Ռուսաստան վերադարձնել»,- ասել է նա:

Նշենք, որ Մարատ Ուելդանով-Գալստյանը հայկական ծագումով ՌԴ քաղաքացի է: 2016 թվականի հուլիսին Ադրբեջանում առանձնապես խոշոր չափի «թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, արտադրության, պահպանության եւ տարածման» մեղադրանքով կալանավորվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ