News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահը խոստովանեց մաքսային ընթացակարգերի խախտման դեմ պայքարի անարդյունավետությունը: Հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, նշեց, որ մաքսային ծառայությունները բախվել են մինչեւ 50 կգ քաշով ապրանքներն առանց մաքսատուրքի ներմուծելու հնարավորության մասին որոշման հետ կապված խնդիրների: 

«Մաքսատան աշխատակիցներն ու սահմանապահները իրենց սպառնալիքի տակ են զգում, երբ Բագրատաշենում 300 մարդուց կազմված խմբերը 50-ական կգ ապրանքներով բեռնված սայլերով տառացիորեն գրոհում են մաքսակետը»,- ասաց Անանյանը:

Նա նշեց, որ ՊԵԿ-ն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ համատեղ փաստացի չի կարողացել կանխել 50-ական կգ խմբաքանակներով երկիր ապրանքների ներմուծմամբ բիզնեսը:

«Անմաքս ներմուծման չափի մեծացման որոշում ընդունելով՝ ՊԵԿ-ը չէր կարող պատկերացնել, որ 50 կգ-ը «բիզնես» կդառնա եւ կխոչընդոտի իրական ձեռնարկատիրությանը: Ընդ որում՝ մենք խիստ միջոցներ չենք կիրառել, որպեսզի իրավիճակը կտրուկ չսրենք»,- ասաց Անանյանը:

Նա հավելեց, որ ամանորյա տոներին ընդառաջ ՊԵԿ-ի դրական որոշումը սպառնալիք է ստեղծել իրական բիզնեսի համար, գնանկումը բիզնեսին վնաս է հասցրել չվճարված հարկերի հաշվին:

Անանյանը չբացառեց անմաքս ներմուծման լիմիտի նվազեցման հնարավորությունը, բայց չնշեց՝ որքանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ