News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Ադրբեջանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Mehr-ը հայտնում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Բաքու Իրանի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Մուհամմեդ Բագերիի այցի ընթացքում։

Հանդիպման ժամանակ Բագերին եւ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը ստորագրել են ռազմական համագործակցության մասին համաձայնագիր՝ ռազմական եւ ռազմատնտեսական ոլորտում երկու երկրների միջեւ երկկողմ համագործակցության մասին։

Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հույս է հայտնել, որ այցը երկկողմ ռազմական համագործակցությունն ընդլայնելու մեծ քայլ կդառնա։

Հասանովն իր հերթին Իրանին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում իր դիրքորոշման համար եւ հույս հայտնել, որ աջակցությունը կշարունակվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ