
Մինչեւ ցմահ ազատազրկվածներին ներում շնորհելը հարկավոր է զոհերի հարազատների կարծիքը հաշվի առնել: Այս մասին հունվարի 17-ին Ազգային Ժողովի նիստում հայտարարեց Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նաեւ կարծում է համաներման ինստիտուտը մի շարք հարցեր է առաջացնում, որոնք վերանայման կարիք ունեն, որպեսզի գործընթացի ժամանակ հաշվի առնվի զոհերի իրավահաջորդների կարծքիը: Դա նրա կարծիքով, չափազանց կարեւոր է: