
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն անսովոր նվեր է պատրաստել իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի համար, հաղորդել են Blic թերթին՝ Վուչիչի աշխատակազմից:
Ինչպես թերթն է գրում, ակնկալվում է, որ հինգշաբթի Բելգրադ Պուտինի այցի ժամանակ Սերբիայի առաջնորդը նրան կտա հարավսլավական (Շարպալինյան) օվչարկայի ձագ:
«Շնիկը յոթ սերունդ լուրջ տոհմաբանություն ունի: Խոսքը մեր ամենահին ցեղատեսակի շների մասին է: Հայտնի է, որ նախագահ Պուտինը սիրում է հենց այդպիսի ցեղատեսակները», - մեջբերել է աղբյուրի խոսքերը թերթը: Նշվում է, որ նախագահ Վուչիչն առաջին անգամ Ռուսաստանի ղեկավարին շուն կնվիրի, հաղորդում է ТАСС- ը:
Շարպլանինյան օվչարկան Բալկանյան թերակղզում հայտնված շների ցեղատեսակ է: Այն օգտագործվում է լեռնային արոտավայրերում ոչխարների հոտերը հսկելու համար՝ որպես ծառայողական եւ պահապան շներ: Լեգենդի համաձայն, այդ շների նախնիները` տիբեթյան մաստիֆները, բերվել էին Ալեքսանդր Մակեդոնացու ռազմիկների կողմից՝ արեւելյան արշավանքների ժամանակ: