News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի արդյունքում Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, շեշտելով երկու երկրների բնակչությանը խաղաղությանը պատրաստելու անհրաժեշտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մինչ այդ, անցած տարվա վերջին օրը տրված հարցազրույցում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդհանուր գծերով ներկայացրեց բանակցային պրոցեսի տրամաբանությունը, շեշտելով, որ հայկական կողմի համար կարեւոր է Արցախի անվտանգությունը եւ ստատուսը, սակայն խուսափելով նշել, թե ինչ նկատի ունի «ստատուս» հասկացության տակ եւ մի քանի անգամ խուսափելով պատասխանելուց տարածքային զիջումների մասին հարցին։

Այս կապակցությամբ ես կուզեի մեկ անգամ եւս շեշտել հետեւյալը՝ այսօրվա պայմաններում, երբ Ադրբեջանը դեռ զգալի կուտակած ռազմական գերակշռություն ունի Հայաստանի նկատմամբ, եւ պարբերաբար կարող է խաղարկել ռազմական շանտաժի գործոնը, եւ սեղանի վրա շարունակում են մնալ «լպրծուն» մադրիդյան սկզբունքները, որոնք արդեն մի անգամ հանգեցրին պատերազմի վերսկսման, բանակցային ճանապարհով Արցախի հարցի հայանպաստ լուծման գալ տեսանելի հեռանկարում հնարավոր չէ, եւ ոչ ոք այս ուղղությամբ կեղծ պատրանքներ չպետք է ունենա։ Բանակցային պրոցեսի միակ նպատակը հայկական կողմի համար պետք է լինի հարաբերական խաղաղության պահպանումը եւ մադրիդյան սկզբունքներից աստիճանական հրաժարումը՝ հօգուտ համապարփակ լուծման, որն անվերապահ ճանաչում է Արցախի անջատումը Ադրբեջանից, եւ միավորումը Հայաստանին՝ որպես միակ կայուն եւ հարատեւ լուծում։ Արցախյան հարցի այդ հայանպաստ հանգուցալուծման մենք կարող ենք հասնել միայն այն դեպքում, երբ նախորդ իշխանությունների օրոք խախտված տնտեսական, ռազմական եւ դիվանագիտական հաշվեկշիռը վճռականորեն փոխվի հայկական կողմի օգտին, եւ Ադրբեջանը ստիպված լինի ընդունել Արցախյան պատերազմում իր կրած պարտությունը, եւ որեւէ ռազմական ռեւանշի անհնարինությունը։ Այսօր դրա բոլոր բարենպաստ հնարավորությունները կան, եւ մեր ձեռքում է ժամանակը մեր օգտին աշխատեցնելը։

Մինչ այդ, նախարարները կարող են թեկուզ ամիսը մեկ բանակցել, եւ հանդես գալ խաղաղասեր հայտարարություններով՝ վատ խաղաղությունը բոլոր դեպքերում ավելի լավ է, քան պատերազմը։ Սակայն պարոն Մնացականյանը երբեւիցե չպետք է պատրանք ունենա, որ նա կարող է բանակցություններից Երեւան վերադառնալ Արցախի միջանկյալ ստատուսի եւ դրա դիմաց ազատագրյալ տարածքների հանձման մասին հերթական ցնորաբանությամբ, եւ փորձի այն փաթաթել մեր ժողովրդի վզին՝ մենք դա արդեն վճռականորեն մերժել ենք 2016 թվականին, եւ կմերժենք նորից, իր բացահայտ ու թաքնված ջատագովների հետ միասին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ