News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մերձավորարեւելան հուզումների ալիքն, իհարկե, կհասնի Իրան, սակայն այն չի ունենա նույն թափն ու հզորությունը, քանի որ Իրանը տարբերվում է նրանով, որ միակ իսլամիստական երկիրն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ Իրանն, ըստ էության, թաքնվում է Իսլամի ետեւում:

«Ըստ էության, Իրանի իշխանությունները, օգտագործելով այդ գործոնը, փորձում են լրացնել լեգիտիմության անբավարարությունը: Բացի այդ, Իրանի ղեկավարությանը չի սպառնում Եգիպտոսի կամ Թունիսի սցենարը, որտեղ բանակն անցավ ժողովրդի կողմը, Իրանում չկա բանակ, որպես այդպիսին, կան հեղափոխական ստորաբաժանումներ, որոնք պաշտպանում են բացառապես իշխանության շահերն ու անվտանգությունը»,- պարզաբանել է փորձագետը:

Ըստ Կիրակոսյանի, Իրանում նախագահական ընտրություններից հետո արդեն հեղափոխության փորձ եղել է, բայց դա հաջողությամբ չի պսկավել: «Մի խոսքով, Իրանի առջեւ ծառացած մարտահրավերները տարբերվում են նրանցից, որ կան մերձավորարեւելյան երկրներում, ուստի աֆրիկյան սցենարների կրկնությունը բացառվում է»,- ամփոփել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ