News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական տնտեսական միության եւ Եգիպտոսի միջեւ Ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը կայացել է հունվարի 15-17-ը՝ Կահիրեում։

Բանակցությունների սկզբի հետ կապված՝ Կահիրե են ժամանաել Հայաստանի փոխվարչապետ, Եվրոպական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանը եւ ԵՏՀ տնտեսական հարցով կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան։ Կողմերը քննարկել են համաձայնագրի հիմնական դրույթները, ընդգծել են համաձայնեցված դիրքորոշումները եւ կազմել հետագա աշխատանքի գրաֆիկը։

ԵՏՄ-ն եւ Եգիպտոսը համաձայնագրով նախատեսված հարցերի ողջ սպեկտրի հանդեպ կառուցողական դիրքորոշում են ցուցաբերել եւ հաստատել են լիաֆորմատ առաջադեմ համաձայնագիր կազմելու իրենց ձգտումը, որն ուղղված է առեւտրի պայմանների կանխատեսելիության որակյալ ապահովմանը, առեւտրային կարգավորման թափանցիկությանը։ Առեւտրային համաձայնագիրը ԵՏՄ երկրների համար զարգացման նոր հնարավորություններ կստեղծի։ ԵՏՄ երկրների եւ Եգիպտոսի միջեւ առեւտրաշրջանառությունը 2018թ․ տասը ամիսների ընթացքում կազմել է 5,8 մլրդ ԱՄՆ դոլար, 2017թ․ նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ տեղի է ունեցել 21,2 տոկոս աճ։

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի եւ Վերոնիկա Նիկիշինայի հանդիպումը Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլի եւ առեւտրի ու արդյունաբերության նախարար Ամր Նասարի հետ։ Կողմերը նշել են ապագա համաձայնագրի դերը ԵՏՄ երկրների եւ Եգիպտոսի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում եւ պատրաստակամություն են հայտնել բանակցությունների հաջող առաջընթացի համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել պատվիրակություններին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ