News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սպասք լվացողը, ում հեռացրել էին աշխատանքի չգալու համար, դատի է տվել գործատուին՝ հյուրանոցի ղեկավարությանը: Արդյունքում Մայամիի դատարանը որոշել է, որ նախկին ղեկավարները նրան 21 մլն դոլար պետք է վճարեն կիրակի օրերը աշխատեցնելու համար, փոխանցում է Americaru.-ն:

Սպասք լվացողը կլորիկ գումար կստանա որպես կրոնական իրավունքների խախտման փոխհատուցում. հյուրանոցի ղեկավարությունը նրան ստիպել է աշխատել կիրակի օրերը եւ զրկել եկեղեցի հաճախելու հնարավորությունից: Մարի Ժան Պիերը 10 տարի սպասք լվացող էր աշխատել Conrad Miami-ում, իսկ 2016 թվականին նրան հեռացրել էին «չարդարացված բացակայության» պատճառով:

Կնոջը նրա պետը հեռացրել է այն բանից հետո, երբ նա 6 կիրակի աշխատանքի չի ներկայացել, քանի որ եկեղեցի է գնացել: 2006 թվականին դեռեւս աշխատանքի ընդունվելիս նա գործատուներին ասել էր, որ կիրակի օրերին չի կարող աշխատել իր կրոնական համոզմունքների պատճառով: 2015 թվականին խոհանոցի հարցերով նրա մենեջեր Ջորջ Կոլոնը նրան աշխատանքի է նշանակել կիրակի, չնայած խնդրանքին: Այնուհետեւ նրան ընդհանրապես հեռացրել են:

Վեց երեխաների 60-ամյա մայրը հյուրանոցին դատի է տվել՝ պնդելով, որ ղեկավարությունը խախտել է 1964 թվականի քաղաքացիական իրավունքների մասին օրենքը: Այն արգելում է գործատուների կողմից ռասայի, մաշկի գույնի, կրոնի, սեռի կամ ազգային պատկանելության հիմքով խտրականությունը: Մայամիում դաշնային ժյուրին որոշում է կայացրել Պիերի օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ