News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկացի պաշտոնյաները քննարկում են չինական ապրանքների ներմուծման համար Վաշինգթոնի սահմանած մաքսատուրքերի չեղարկման հնարավորության հարցը: Նրանք նման քայլը դիտարկում են որպես շուկաները հանգստացնելու միջոց եւ Պեկինին խթանելու գնալ առեւտրային պատերազմում ավելի խորը զիջումների, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Սակագների մասնակի չեղարկման կամ դրանցից ամբողջությամբ հրաժարվելու գաղափարը հնչել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի շուրթերից: Նա նման նախաձեռնություն է առաջ քաշել մի շարք խորհրդակցությունների ժամանակ, նշել են WSJ-ի զրուցակիցները: Նման առաջարկների նպատակն է Չինաստանի հետ առեւտրային բանակցությունների առաջ մղումը եւ Չինաստանի աջակցությունն ստանալու փորձը ավելի երկարաժամկետ համատեղ բարեփոխումներ անկացնելու գործում:

Սակայն Մնուչինի նման գաղափարին չի համաձայնվել ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, նշում է պարբերականը: Նա մտահոգված է, որ ցանկացած զիջում կարող է դիտարկվել որպես թուլության նշան:

Այս հարցով Վաշինգթոնում շարունակվող բանավեճերի արդյունքների մասին անհնար է կանխատեսումներ կատարել, ընդգծում է պարբերականը՝ նշելով, սակայն, որ նախկինում չինական հարցի քննարկումների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լայթհայզերի կողմից էր, այլ ոչ Մնուչինի: Այս անգամ նա հստակ հացկացրել է, որ ցանկանում է գործարք կնքել եւ պնդում է, որ այն կնքի հենց Լայթհայզերը, ասել են WSJ-ի աղբյուրները:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային վեճը աշխատում են լուծել մինչեւ մարտի 1-ը: Մինչ այդ կողմերը համաձայնվել են հետաձգել նոր սակագների սահմանումը: ԱՄՆ-ն խոստացել է 90 օրով սառեցնել 200 մլրդ դոլարի չինական ապրանքների համար 10 տոկոսի փոխարեն 25 տոկոս մաքսատուրքի սահմանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ