News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է ԱՄՆ պատվիրակության ուղեւորությունը շվեյցարական Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու համար, որը պետք է անցկացվի հաջորդ շաբաթ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի հայտարարության մեջ նշված է, որ ուղեւորությունը  չեղարկվել է ԱՄՆ կառավարության մասնակի փակվելու պատճառով:

Դավոսում անցյալ տարվա միջոցառմանը մասնակցած Թրամփը մտադիր էր այս տարի կրկին մեկնել Շվեյցարիա, սակայն անցյալ շաբաթ իր ուղեւորությունը չեղարկել է Կոնգրեսում Մեքսիկայի սահմանին պատի ֆինանսավորման շուրջ դեմոկրատների հետ ճակատամարտի պատճառով, ինչը եւ հանգեցրել է կառավարության մասնակի փակմանը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է ղեկավարեին Դավոսում պատվիրակությունը: Սակայն այսօր հայտնի է դարձել, որ Թրամփը որոշել է չեղարկել ամերիկացի բոլոր պաշտոնյաների ուղեւորությունը Շվեյցարիա:

Մնուչինը եւ Պոմպեոն պետք է ելույթ ունենային հունվարի 22-ին համաժողովի առաջին նիստում: Նախատեսվում էր նաեւ G20-ի ԱԳ եւ ֆինանսների նախարարների համար համատեղ ընթրիք տալ, որի ընթացքում քննարկվելու էին ազգային անվտանգության եւ տնտեսության ոլորտների մի շարք հարցեր:

ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը եւ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը նույնպես մտնելու էին պատվիրակության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ