Հայաստանում կար պլանային տնտեսություն, որից մենք պետք է անցում կատարեինք ազատ շուկայականին, սակայն դա այդպես էլ չի արվել: Հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նրա խոսքով՝ միաժամանակ Հայաստանը լիարժեք պլանային տնտեսության վիճակում չէ եւ մեջտեղում է մնացել: Թունյանը համոզված է, որ անհրաժեշտ է հստակություն մտցնել, թե երկրում հատկապես ինչպիսի տնտեսություն են ցանկանում կառուցել: