News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի  պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հունվարի 18-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ջովաննի Ռուբինին ներկայացրել է Երեւանում նոր ՋԷԿ-ի կառուցման ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն` գոհունակություն հայտնելով  ՀՀ կառավարության հետ համագործակցությունից:

Նա նշել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան եւ առանց խոչընդոտների: «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը հավաստիացրել է, որ շուտով կավարտվի ծրագրի ֆինանսական ամփոփումը եւ կտրվի էլեկտրակայանի շինարարական աշխատանքների մեկնարկը:

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը կարեւորել է նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքների պատշաճ իրականացումն ու  սահմանված ժամկետների պահպանումը:

Նշենք, որ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նոր  ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացվում է իտալական «Ռենկո», իտալական պետական «Սիմեստ» եւ գերմանական «Սիմենս» ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ: Այն հնարավոր կլինի ավարտել 26 ամսվա ընթացքում եւ շահագործման կհանձնվի 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան, որի էներգիայի արժեքը, այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ, կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 կվտժ-ի համար: Շինարարության մեջ ներգրավված է լինելու 1000-1200 մարդ, իսկ շահագործումից հետո ստեղծվելու են 230 աշխատատեղեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ