News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի առափնյա քաղաք Սան Լուիս-Օբիսպոն առաջին 500 զբոսաշրջիկներին կվճարի 100-ական դոլար՝ այն բանի համար, որ նրանք հյուր են եկել,  հաղորդում է «Моя планета»-ն՝ վկայակոչելով Travel+Leisure «My Planet» -ին: Դրա համար զբոսաշրջիկները պետք է երկու շաբաթով ամրագրում կատարեն Սան Լուիս-Օբիսպոյի ցանկացած հյուրանոցում՝ քաղաքի պաշտոնական կայքի միջոցով, ապա ուղարկեն հաստատման նամակ էլ. [email protected] հասցեին եւ ստանան մասնակիցի համարը: Պարգեւը ստանալու համար, հյուրանոցում գրանցվելուց հետո հյուրերը պետք է գան քաղաքի տեղեկատվական եւ զբոսաշրջային կենտրոն՝ բնակարանի բանալիով եւ ակցիային մասնակցի համարով: Առաջարկն ուժի մեջ է ձմեռային սեզոնի համար՝ հունվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը: Քաղաքի տեսարժան վայրերի թվում կարելի է նշել XVIII դարի իսպանական ներկայացուցչությունը, Բիշոպա գագաթը, ինչպես նաեւ Ծամոնների ծառուղին՝ հետիոտնային փողոց, որի երկու կողմերում պատեր են ձգվում՝ ծածկված 2 մլն կտոր մաստակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ