News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դաշնային դատարանները կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման («շաթդաուն») հետեւանքով բյուջետային ֆինանսավորման անբավարարության պատճառով կարող են երկու շաբաթից դադարեցնել իրենց գործունեությունը։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը։

Թերթը պարզաբանում է, թե սպասվում է, որ փետրվարի սկզբից կսառեցվեն դատավորների եւ արդարադատության ոլորտի այլ աշխատակիցների աշխատավարձերը։ Դա սպառնում է նաեւ սպասարկող անձնակազմին, որը պատասխանատու է հրշեջ անվտանգության եւ շենքերի կենսապահովման համակարգի աշխատանքների համար։

Միջոցների տնտեսման եւ դատավորներին աշխատելու հնարավորության ընձեռման նպատակով՝ դատական շատ ատյաններում որոշում է ընդունվել զբաղվել միայն քրեական գործերով եւ հետաձգել քաղաքացիական հայցերը՝ հայտնել են թերթի աղբյուրները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ