News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հունվարի 18-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունեց տաքսի ծառայությունների ղեկավարների, անհատ տաքսիստների, փոխադրամիջոցների միության, հասարակական կազմակերպությունների եւ մեքենաներ ներկրող ընկերությունների ներկայացուցիչների։

Նրանք իրենց հուզող հարցերը ներկայացրին ոստիկանության պետին, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների կայանատեղիներին, մեքենաների ներմուծմանն ու մաքսազերծմանը, օնլայն տաքսի ընկերություններին, տաքսիների ապահովագրությանը։

Նաեւ եղան առաջարկներ՝ կապված Երեւանի տրանսպորտային խնդրի լուծման, խցանումների բացառման, նաեւ հայրենական մեքենաշինության հետ։

Բարձրացված այն հարցերին, որոնք ոստիկանության իրավասության տակ են, ոստիկանության պետը պատասխանեց եւ տեղում հանձնարարեց իրավասու ծառայությունների ղեկավարներին կարճ ժամանակում լուծումներ տալ։ Իսկ ոստիկանության իրավասությունից դուրս գտնվող խնդիրներին Վալերի Օսիպյանը ուղորդեց դիմել հասցեատերերին։

Հնչած որոշ հարցադրումներ էլ ոստիկանության պետն անձամբ կներկայացնի պատկան մարմիններին։

Տպել
Ամենաշատ