Երկու մարդ զոհվել է, եւս 22-ը վիրավորվել են ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայր Կուրշեւելում տեղի ունեցած ուժգին հրդեհի արդյունքում:
Ինչպես հաղորդում է AP-ն, հրդեհը բռնկվել է կիրակի՝ տեղական ժամանակով 04:30-ին, ալպիական քաղաքի սրտում տեղակայված շենքում, որտեղ բնակվում են սեզոնային աշխատակիցները:
Սավոյայի նահանգապետարանը հաղորդում է, որ հրդեհը մարելու համար 70 հրշեջներ են ներգրավվել:
Հրդեհի արդյունքում 60 մարդ է տարհանվել շենքից:
Հրդեհի պատճառն ու տուժողների ինքնությունը հայտնի չեն: