News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միթսի (Mitzi) անունով կատուն, որը Մեծ Բրիտանիայում ամենագեր կատուներից է, կրկին տուն է փնտրում: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, չնայած կենդանու համար տեր գնտելու մի քանի փորձերին՝ նրան կրկին վերադարձնում են ապաստան:

Անասնաբույժերը կատվին ընդունել են 2017 թվականին, երբ նա կշռում էր 16 ֆունտ (ավելի  քան 7 կգ), ինչը երկու անգամ գերազանցում է նորմալ քաշը: Նա սկսեց սնվել խիստ դիետայով:

Երբ Միթսին նիհարեց, նրա համար նոր տեր գտան, սակայն վերջինս նույնպես հրաժարվեց կատվից: Ավելի ուշ գրեթե 8-ամյա կատվին եւս երեք անգամ վերադարձրել էին ապաստան: Անասնաբույժերը նշում են, որ բնակության վայրի մշտական փոփոխությունը կենդանու վիճակի վրա բացասական ազդեցություն է թողնում:

Ըստ ապաստանի աշխատակիցների՝ կատվին տուն է հարկավոր, որտեղ չկան երեխաներ, ինչպես նաեւ այլ կենդանիներ: «Նա փոքր-ինչ կռվարար աղջիկ է, սակայն քաշը պակասելու եւ տուն գտնելու դեպքում ամեն ինչ կփոխվի»,-պատմել են կամավորներն ու շնորհակալություն հայտնել նախկին տերերին, որ նրանք չեն փորձել ընտելացնել Միթսիին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ