News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարզպետների կողմից մարզպետարանի աշխատակիցների պարգեւատրման փաստը քննադատելիս պետք է հաշվի առնել, որ 13-րդ աշխատավարձի վճարումը կայացած պրակտիկա է եւ նորույթ չէ Հայաստանի պետական կառավարման համակարգում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մարզպետն ինքը հանդիսանում է մարզպետարանի աշխատող, որը կազմակերպում, ղեկավարում եւ համակարգում է մարզպետարանի աշխատանքները եւ ունի իրավունք օգտվելու պարգեւավճարից, որը նախատեսված է հատկացված բյուջեով եւ չի հակասում Հայաստանի օրենսդրությանը:

Իսկ համացանցում բարձրացված աղմուկը ես դիտարկում եմ որպես պարզունակ մանիպուլյացիա, որը նպատակ է հետապնդում վարկաբեկել ու հեղինակազրկել պետական հաստատություններն ու պաշտոնատար անձանց եւ առավել չքավոր բնակչության շրջանում նրանց նկատմամբ առաջացնել հակակրանք ու անվստահություն:

Իշխանությունն անփորձ է, չի պատկերացնում պետական կառավարման ամբողջ համակարգը եւ չունի համակարգային մոտեցում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Հետեւաբար թույլ է տալիս մեծ թվով շատ ավելի լուրջ սխալներ` ինչպես գիտակցաբար, այնպես էլ անգիտակցաբար, որոնք պետք է բարձրաձայնել, քննադատել:

Բայց էժան դիվիդենտներ ստանալ պետական հաստատությունների արժեզրկման եւ հեղինակազրկման գնով ուղղակի անթույլատրելի է:

Մի արեք, պարզապես մի արեք: Դուք կհեղինակազրկեք ու կվարկաբեկեք, իսկ հետո մենք տարիներով չենք կարողանա բարձրացնել պետության եւ պետական ինստիտուտների հեղինակությունն ու վարկանիշը` առանց որի մենք չենք ունենա ուժեղ պետություն եւ ամուր պետականություն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ