News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած միջգերատեսչական պատվիրակությունը հունվարի 19-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւի Սոնասարի ենթաշրջան, ծանոթացել պետական եւ մասնավոր միջոցներով իրականացվող ծրագրերին եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի սկզբում պետական նախարարը նախ Բերձորում այցելել է երկաթբետոնե կոնստրուկցիաներ արտադրող «Քոչար-Շին» նորաբաց ՍՊ ընկերություն եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Գ․ Մարտիրոսյանը կարեւորել է էլեկտրական մետաղյա սյուների տեղադրման գործում օգտագործվող արտադրանքի թողարկումը՝ ընդգծելով դրա անհրաժեշտությունը հանրապետության էներգետիկ ոլորտի զարգացման գործում։ Այնուհետեւ պետական նախարարն այցելել է Աղավնոյի 110/35/10 ԿՎտ լարման 80 մՎԱ ենթակայան, որտեղ ծանոթացել է տեխնիկական վերազինման աշխատաքներին։

Գ․ Մարտիրոսյանի այցի հաջորդ կանգառը Աղավնո գյուղի մոտակայքում կառուցվող 6,8 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Էմ-Էներգո-Էլ» ջրամբարով ՀԷԿ-ն է, որտեղ պետնախարարը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել շահագործման ժամկետների մասին։

Պետնախարարի՝ Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւ այցելությունը նույնպես սկսվել է կառուցվող եւ գործող ՀԷԿ-երից, որոնք աշխատում են Հոչանց գետի ջրային ռեսուրսների միջոցով։ Գ․ Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀԷԿ-երի կառուցումը տնտեսության կայուն եւ հեռանկարային զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի, սակայն այն չպետք է իրականացվի բնապահպանական նորմերի խախտմամբ։ Գ․ Մարտիրոսյանը տեղում հանձնարարական է տվել բնապահպանության նախարարին՝ ավելի աչալուրջ հսկողություն իրականացնելու հանրապետության տարածքում գործող բոլոր ՀԷԿ-երում բնապահպանական պահանջների պահպանման նկատմամբ։

Ժամանելով Սոնասար գյուղական համայնք՝ պետական նախարարն այցելել է տեղի դպրոց, որտեղ ներկայումս մասնավոր միջոցներով իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Պատասխանատուները Գ․ Մարտիրոսյանին տեղեկացրել են, որ աշխատանքները մոտ ապագայում ավարտին կհասնեն, եւ գյուղի աշակերտների համար կստեղծվեն ուսումնառության ավելի հարմարավետ պայմաններ։

Այնուհետեւ պետական նախարարը Սոնասարում ենթաշրջանի ավելի քան տասը համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելով ենթաշրջանի խնդիրները։ Գ․ Մարտիրոսյանը նախ ներկայացրել է պետական քաղաքականության շրջանակներում համայնքների բնակիչների համար նախատեսված ծրագրերը՝ նշելով, որ արդյունավետ համագործակցության համար համայնքների ղեկավարները պետք է դրանց մասին պատշաճ կերպով իրազեկեն բնակիչներին։ Պետնախարարը նաեւ գոհունակությամբ է արձանագրել, որ բյուջետային նախորդ տարում ենթաշրջանի համայնքները գերակատարել են սեփական եկամուտները, ինչը կարեւոր ցուցանիշ է վերաբնակեցման գոտու բնակավայրերի համար։

Իրենց հերթին համայնքների ղեկավարներն առանձին-առանձին բարձրաձայնել են բնակիչներին հուզող խնդիրների մասին։ Դրանց թվում են եղել բնակֆոնդին, ջրամատակարարմանը (խմելու եւ ոռոգման), աշխատատեղերին եւ զբաղվածությանը, աղբահանությանը եւ երկու համայնքի դեպքում՝ նաեւ համացանցային հասանելիությանը վերաբերող հարցերը։

Ըստ հերթականության պատասխանելով այս հարցերին՝ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ բնակարանաշինության ոլորտում շարունակվելու է շինանյութի տրամադրման պետական ծրագիրը, իսկ դրանից զատ՝ գործարկվելու է նաեւ նոր ծրագիր, որ թույլ է տալու խիստ ցածր տոկոսադրույքով (շուրջ 1%) վարկային միջոցներ ձեռք բերել գյուղական առանձնատների շինարարության համար։ Պետնախարարն ընդգծել է, որ այս պահի դրությամբ արդեն շրջանի վարչակազմն ունի անհրաժեշտ ֆինանսատեխնիկական միջոցներ՝ աջակցելու բնակֆոնդի ստեղծման եւ թարմացման աշխատանքներին, ինչպես նաեւ առհասարակ համապատասխան բնույթի համայնքային խնդիրների լուծմանը։

Ջրամատակարարման հարցին անդրադառնալով՝ Գ․ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ մոտակա տարիներին համակարգային լուծում է ստանալու ամբողջ հանրապետության, այդ թվում՝ տեղի համայնքների խմելու ջրի հարցը։ «Իսկ մինչ այդ, եթե համայնքներն իրենց կողմից առաջարկեն խնդրի լուծման ժամանակավոր ողջամիտ միջոցներ, ապա պետությունը կաջակցի՝ տրամադրելով խողովակներ»,- նշել է պետնախարարը։

Համացանցային հասանելիության խնդիրներ ունեցող երկու համայնքների հետ կապված Գ․ Մարտիրոսյանը հանձնարարել է էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների փոխնախարար Տիգրան Թորոսյանին՝ ուսումնասիրելու խնդրի լուծման հնարավորությունը։

Աշխատանքային ելույթներով հանդես են եկել նաեւ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն ու բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը։ Ժ․ Միրզոյանը ներկաներին տեղեկացրել է գյուղոլորտում իրականացվող պետական ծրագրերի մասին՝ ըստ այգեգործական, անասնապահական եւ հողագործական ենթաճյուղերի։ Իր հերթին Ֆ․ Գաբրիելյանը տեղեկացրել է ենթաշրջանի տարածքում նոր անտառային ճանապարհի կահավորման մասին, որը կդյուրացնի վառելափայտի հասանելիությունը բնակիչների համար, ինչպես նաեւ հաղորդել է, որ սոցիալական որոշակի խմբերի համար ավելի մատչելի կդարձվեն անտառտնտեսությունից օգտվելու պայմանները։

Աշխատանքային օրվա ավարտին Գ․ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հոչանց, ծանոթացել բազմազավակ ընտանիքի համար կառուցվող առանձնատան շինարարական աշխատանքներին։ Պետական նախարարը քաշաթաղյան այցը եզրափակել է Հոչանցի սբ․ Ստեփանոս եկեղեցի (մոտ 17-րդ դար) այցելությամբ, որը վերջերս հիմնանորոգվել է «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Լուսինե Ավանեսյանը հեռացել է Արցախի նախագահի խոսնակի պաշտոնից. ArmLur.am
ԱՀ նոր նախագահը դեռ խոսնակ չունի, այդ պաշտոնը դեռ...
Ամենաշատ