News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է ցույց տալ 9М729 հրթիռը եւ ճեպազրույց անցկացնել, որպեսզի հանվի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի խախտման հարցը։ Այս մասին «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նա հավելել է, թե Ռուսաստանը պնդում է, որ ԱՄՆ-ը պարզաբանի Ռումինիայում Aegis Ashore համակարգերի հետ կապված իրավիճակը։ Դրանք, ըստ փոխնախարարի, շուտով կտեղակայվեն Լեհաստանում։ Նա նշել է, որ ամերիկյան կողմը նույնպես պետք է «գործնական քայլեր կատարի, որպեսզի հանի հրթիռ-թիրախների եւ անօդաչուների վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունները»։ Ռյաբկովի խոսքերով՝ ԱՄՆ-ը դրան պատրաստ չէ՝ հայտնում է РБК-ն։

2018թ․ հոկտեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է դուրս գալ ՄՓՀՀ պայմանագրից, քանի որ Ռուսաստանը խախտում է այն։ Նա դրա պատճառ էր անվանել 9М729 հրթիռի ստեղծումը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պայմանագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհաջողության են մատնվել, որի մեղավորը Վաշինգթոնի անզիջողականությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ