News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2017թ. օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղի սգո սրահում 4 անձի սպանության և 7 անձի հրազենով վիրավորում հասցնելու մեջ մեղադրվող Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ Նշենք, որ քրեական գործը հարուցվել է գլխավոր դատախազությունում՝ դատարանի նախաձեռնությամբ։

Ըստ մեղադրանքի՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Թելման Քալաշյանը, դատարանի Աշտարակի նստավայրում` 2018թ. հունիսի 12-ին կայացված դատական նիստի ընթացքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքը և անհարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ:

Այս գործով ամբաստանյալի շահերը ներկայացնող հանրային պաշտպան Հայկազ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն ընդունում է առաջադրված մեղադրանքը։

Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի`միաժամանակ 4 հոդվածների հատկանիշներով՝ չորս անձանց սպանության, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք է բերելու, պահելու, վաշխառություն կատարելու, ինչպես նաեւ սուտ մատնության: Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել էր 2017 թ. օգոստոսի 25-ին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Սպանդի գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Թելման Քալաշյանի հորեղբայրը` Քյարամ Քալաշյանը: Նա մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար: Համաձայն գործի նյութերի՝ սգո սրահից դուրս գալուց հետո Քալաշյանի հորեղբայրը մեկ այլ ավտոմեքենայով գնացել է Քալաշյանի մոտ, և միասին դիմել են փախուստի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ