News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հետազոտողները Հյուսիսային Կորեայում հայտնաբերել են բալիստիկ հրթիռների գաղտնի բազա, որը երկրի չբացահայտված 20 հրթիռային օբյեկտներից մեկն է։ Այս մասին ասվում է Beyond Parallel վերլուծական կենտրոնի զեկույցում՝ հայտնում է NBC News-ը։

Զեկույցը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «անհամբեր սպասում է» Կիմ չեն Ընի հետ փետրվարին հանդիպմանը։

«Հյուսիսկորեացիները չեն պատրաստվում բանակցություններ վարել մի բանի շուրջ, որը նրանք չեն բացահայտել։ Երեւում է՝ նրանք խաղ են խաղում»,- ասել է զեկույցի հեղինակներից Վիկտոր Չան։

Չայի խոսքերով, բազան «նրանց ռազմավարական հրթիռային ուժերի հենակետ է հանդիսանում», սակայն ապառազմականացման բանակցություններում դրա մասին ոչինչ չի ասվել։

Beyond Parallel-ի հետազոտողների կարծիքով, Հյուսիսային Կորեայում կա 20 չբացահայտված օբյեկտ, որոնց վրա երկիրը շարունակում է զարգացնել բալիստիկ հրթիռների իր ծրագիրը, եւ հայտնաբերված բազան դրանցից ամենահներից մեկն է։

2018թ․ հունվարի 27-ով թվագրված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ստորգետնյա բունկերի մուտքը, զրահապատ ծածկերը եւ գլխավոր գրասենյակը՝ հաստատում է Beyond Parallel-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ