News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարեւոր ուղղություններից է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին, նրանց բարձրացրած խնդիրներին պատշաճ պատասխանելուն հետեւելը:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքի այս ուղղությունը ներառում է նաեւ այդ մարմինների կողմից լրագրողական հարցումների պատասխանների տրամադրման հարցերը:

Մարդու իրավունքների պաշտպանի առաջնային ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ, նախեւառաջ կոչված է նպաստելու պետության հաշվետվողականության ամրապնդմանը, քաղաքացի-պետություն կապի ապահովմանը: Այն ներառում է նաեւ լրագրողների հարցումներին պատասխանելու պրակտիկայի մոնիթորինգը, քանի որ լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է իրացվում տեղեկություններ ստանալու յուրաքանչյուրի իրավունքը եւ ի վերջո՝ այդ կերպ է նաեւ երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

Պաշտպանի աշխատակազմում վարվում է առանձին վիճակագրություն տեղեկատվության ազատության ոլորտում գրավոր եւ բանավոր բողոքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնելու նպատակով: Աշխատանքի այս ուղղությունն արդեն իսկ լինելու է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո։

Մասնավորապես, եթե 2016 թվականին ստացվել է քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ 38 բողոք, 2017 թվականին՝ 46, ապա 2018 թվականին բողոքների թիվը կրկնակիից ավելի աճել է՝ հասնելով 109-ի։

Եթե 2016 թվականին բողոքների հիմնական մասն վերաբերել է Պաշտպանության նախարարությանը, Կառավարության աշխատակազմին եւ Քննչական կոմիտեին, ապա 2017 թվականին՝ Ոստիկանությանը, Դատախազությանը, Քննչական կոմիտեին, Պաշտպանության նախարարությանը եւ Առողջապահության նախարարությանը։

2018 թվականի հունվար ամսից մինչեւ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Պաշտպանը ստացել է 45 բողոք, որոնց հիմնական մասն ուղղված է եղել Ոստիկանության, Պաշտպանության նախարարության, Հայաստանի ազգային արխիվի, Կառավարության աշխատակազմի դեմ, իսկ 2018 թվականի հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում թվով 64 բողոքների մեծ մասը վերաբերել է Առողջապահության նախարարությանը, Երեւանի քաղաքապետարանին, Ոստիկանությանը, Արդարադատության նախարարության մարմիններին, այդ թվում՝ Քրեակատարողական ծառայությանը:

Տպել
Ամենաշատ