News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի նախկին փեսան՝ դերասան Էմին Աղալարովը, անորոշ ժամանակով հետաձգել է ԱՄՆ-ում եւ Կանադայում ծրագրված ելույթները՝ «այնպիսի պատճառներով, որոնց վրա չի կարող ազդել»։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում հրապարակված իր տեսաուղերձում։

Հյուսիսային Ամերիկայով նրա հյուրախաղերը պետք է մեկնարկեին շաբաթ օրը՝ Նյու Յորքում՝ հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ելույթները հետաձգվել են այն պատճառով, որ Աղալարովը չի կարողացել համաձայնության գալ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետ (դատախազի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանություններ անել)։

Աղալարովի փաստաբան Սքոթ Բալբերը հայտնել է, որ բանակցություններն անցյալ շաբաթվա վերջին փակուղի են մտել, իսկ հյուրախաղերի հետաձգման որոշումը կայացվել է հունվարի 21-ին։

Bloomberg-ը հայտնում է, ու Աղալարովը պատրաստ է պատասխանել ԱՄՆ իշխանությունների հարցերին, սակայն չի կարողացել հյուրախաղերի ժամանակ իր ազատության եւ անվտանգության երաշխիքներ ստանալ։

Էմինի հայրը՝ Crocus Group-ի ղեկավար Արազ Աղալարովն է։ Նա 2013թ․ օգնել է Դոնալդ Թրամփին մերձմոսկովյան Կրասնոգորսկում անցկացնել «Միս Տիեզերք» մրցույթը, ինչպես նաեւ նախընտրական շրջանում նրա համար մի շարք կարեւոր հանդիպումներ է կազմակերպել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ