News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանը Ամանորի կապակցությամբ 474 մլն դրամ կամ 974 հազար դոլար է հատկացրել պարգևատրումների նպատակով․ տեղեկացնում է Factor.am-ը՝ հրապարակելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված գրավոր հարցման պատասխանը․

«Ի պատասխան Ձեր հարցման՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարանից տեղեկացնում են, որ Ամանորի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին դրամական պարգևատրում տրամադրելու նպատակով հատկացվել է ընդհանուր 474.097.560 դրամ գումար, և դրամական պարգևատրմամբ խրախուսվել է ընդհանուր թվով 1628 աշխատակից. տեղեկացնում են նաև, որ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետը, ելնելով գործատուի կողմից աշխատողի անձնական տվյալները փոխանցելու օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատառումներից, Երևանի քաղաքապետարանը ներկայումս դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, և անձնական տվյալների՝ երրորդ անձանց փոխանցման հարցին առնչվող իրավական կարգավորումների մասով համապատասխան պարզաբանում ստանալուց հետո, Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:

Տպել
Ամենաշատ