News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան կարգավորման շուրջ ներկայիս իրադարձությունների շարժիչ ուժն առավել տեղական բնույթ է կրում, քան թե կապ ունի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: NEWS.am-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Caucasus Survey»-ի խմբագիր, «Chatham House»-ի վերլուծաբան Լոուրենս Բրոերսը։

Բրոերսն ընդունում է, որ 2001 թվականից ի վեր հակամարտությունն, իհարկե, մթագնվել է այլ գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրներով, բայց նա վստահ է, որ միջազգային դերակատարները հազիվ թե կարողանան շատ բան անել առանց տեղական խաղացողների:

«Նախ, քառօրյա պատերազմը ցույց տվեց բոլոր կողմերին՝ պատերազմին պատրաստ լինելու սահմանները: Այնուհետեւ, 2017 թվականի մայիսին ադրբեջանական բանակում հետագա «լրտեսական սկանդալը» նույնպես ցույց տվեց, որ բանակում ինստիտուցիոնալ բարեփոխումներն իրենց սահմաններն ունեն», - կարծում է փորձագետը:

Նա նշում է, որ թեեւ տարածքային շահերը 2016 թվականի ապրիլին չափազանց աննշան էին, Բաքուն մի գիծ է առաջ տանում, որը կարող է որակվել որպես վերջին տարիների հսկայական ռազմական ծախսերի արդարացում: «Հայաստանի համար «թավշյա հեղափոխությունը» դարձավ հայ-ադրբեջանական հարաբերություններում «վերաբեռնավորում»: Նա զրոյացրեց անվտանգության եւ ժողովրդավարության միջեւ փոխհարաբերությունների մասին մտածողությունը, եւ «ուժայինի եւ կայազորի» քաղաքականությունից հեռանալու գաղափարը դարձրեց օրինական եւ կոլեկտիվ նպատակ: Գաղափարն առ այն, թե ինչ ասել է «անվտանգություն», զարգանում է Հայաստանի վերաձեւավորման հավակնոտ ծրագրի հետ միասին։ Դեէսկալացիան չափազանց կարեւոր է այս օրակարգի համար, եւ որպես ժողովրդավարական մանդատի առաջնորդ, Նիկոլ Փաշինյանը կարող է դիմակայել ավելի կոշտ դիրքորոշումների», - ասել է Բրոերսը:

Փորձագետը նշում է, որ դիվանագիտական լուրջ էներգիան հակամարտությանը կուղղվի միայն այն ժամանակ, երբ արտաքին ուժերը տեսնեն բուն կողմերի խաղաղության պահանջն ու ունակությունը:

Ի պատասխան հարցին՝ Թրամփի վարչակազմն արդյոք շահագրգռվա՞ծ չէ գործընթացին ակտիվ մասնակցությամբ եւ արդյոք բավականին պասի՞վ չի գործում Օբամայի վարչակազմի համեմատությամբ, փորձագետը շեշտեց, որ «ի դեմս դեսպան Էնդրյու Շոֆերի՝ ԱՄՆ-ն հոյակապ բանագնաց ունի, որը պակաս շահագրգռված կամ ակտիվ չէ, քան իր նախորդը՝ դեսպան Ջեյմս Ուորլիքը»:

Բրոերսի կարծիքով՝ առաջնորդները պետք է ցույց տան, որ չեն պատրաստվում ստորագրել հապճեպ մտածված «գործարքը», որը համապատասխանում է իրենց շահերին, այլ պետք է համոզեն Հայաստանի եւ Ադրբեջանի հոռետեսորեն տրամադրված քաղաքացիներին: «Սա կարող է տեղի ունենալ փոքր, բայց աստիճանական քայլերով, որպեսզի քաղաքական տարածքը բացվի ռազմատենչության եւ հարկադրանքի այլընտրանքի համար, որոնք վերջին տարիներին ակնհայտորեն չեն կարողացել ստատուս քվոն փոխել: Տնտեսական վստահության խորացման միջոցառումները, ինչպես անցյալ շաբաթ իրենց հայտարարության մեջ նշել են Մինսկի խմբի համանախագահները, կարող են դրա մի մասը լինել: Բայց դա պետք է զուգակցվի այլ քաղաքական բանավեճի եւ մարդկանց միջեւ շփումների սահմանափակումները հանելու հետ»,- կարծում է բրիտանացի փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ