News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը վստահեցնում է, որ պարգեւատրվածների վերաբերյալ տվյալները ենթակա են հրապարակման։

Այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին ղեկավարը գրել է. «Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարծիքը ով ինչպես ուզում, մեկնաբանում է։ Քաղաքապետարանն ասում է՝ գործակալությունն ասել է՝ պարգեւատրում ստացած անձանց անունները մի հրապարակեք, քանի որ անձնական տվյալ է, իսկ մյուս կողմն ասում է՝ օրենքով սահմանված է Քաղաքապետի կարգադրությունների պարտադիր հրապարակման պահանջ, ուրեմն պետք է հրապարակել։

Գործակալություն, հիմա դուք ի՞նչ եք ասել։

Որպես ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության Գործակալությունը երկու տարի ղեկավարած անձ ասում եմ, սա անձնական տվյալ է, որը ենթակա է հրապարակման, քանի որ սահմանված է օրենքով։ Հարցը շատ հստակ է, եւ տարակարծության տեղ չկա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ