News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Քաղաքացիներին հետաքրքրում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման բոլոր մանրամասները, բայց բոլորի բացահայտումը բարոյական չէ: Հունվարի 25-ին Մոսկվայում ԵՏՀ կենտրոնակայանում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա հավաստիացմամբ՝ բանակցությունների կոնկրետ արդյունքներ, ըստ էության, չկան, քանի որ դա «ուղղակի շփում» էր, իսկ Դուշանբեում կոնկրետ արդյունքներ էին ձեռք բերվել: «Ո՛չ Ալիեւը, ո՛չ ես, ո՛չ որեւէ մեկ ուրիշը արդյունքներ չենք ակնկալել: Իհարկե, խոսել ենք ղարաբաղյան հակամարտության մասին: Փաստացի, դա բանակցություն չէր, այլ ոչ պաշտոնական շփում»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները խոսել են հիմնահարցի իրենց տեսլականի եւ այն մասին, թե 2 երկրների ժողովուրդներն ինչպես են ընկալում այս հարցերը:

Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ, ընդգծել է, որ Իլհամ Ալիեւի հետ խոսել է միայն Հայաստանի անունից: «Ես բազմիցս ասել եմ, որ կարող եմ ներկայացնել Հայաստանը, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որովհետեւ Ղարաբաղի բնակիչներն ինձ չեն ընտրել, նրանք իրենց նախագահին են ընտրում եւ իրենց կառավարությանը»,- եզրափակել է Հայաստանի վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ