News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

87 տարեկանում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը, հաղորդում է «Լը Մոնդը»:

Ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին:

Լեգրանը «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի տասներկուակի դափնեկիր է։ 2003 թ-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:

Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականին Փարիզում: Մայրը դաշնակահարուհի Մարսել-Տեր Միքայելյանն է: Լեգրանն առաջին երաժշտական փորձը ստացել է հորից` Ռայմոնդ Լեգրանից: Նա  սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954 թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Շերբուրգյան հովանոցներ» մյուզիքլն է:

Լեգրանն առաջին անգամ Հայաստանում է եղել 2004 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ