News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր եւ կազմակերպություններ։

Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչեւ սույն թվականի մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական եւ գիտական, առողջապահական եւ մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի  բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում առավելություն կտա այն ծրագրերին, որոնք՝

  • միտված են  հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
  • նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
  • օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք եւ/կամ միջոցներ,
  • կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ,
  • կունենան հստակ եւ իրատեսական գործողությունների պլան եւ ժամանակացույց:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 4.000.000 ՀՀ դրամ է:

Մրցույթի եւ դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

Լրացնել օնլայն դիմում հայտը այստեղ:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ