News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմից հետո Ալաշան տեղափոխված թալիշցիները լիահույս են, որ այս տարվա երկրորդ կեսին կվերադառնան իրենց գյուղ։

NEWS.am-ի հետ զրույցում Թալիշի գյուղապետ Յուրա Պետրոսյանը հայտնեց, որ ներկայումս Թալիշում 8 նոր տուն է կառուցվում, եւ ամենայն հավանականությամբ, ամռանն արդեն կվերադառնան այնտեղ։

«Այս ուսումնական տարին ավարտվի, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվենք, ամեն դեպքում նման ծրագիր կա։ Հույս ունենք, որ նոր ուսումնական տարին արդեն Թալիշում կսկսենք»,- ասաց գյուղապետը։

Ալաշանում այժմ 51 ընտանիք է ապրում, Յուրա Պետրոսյանի խոսքով, այստեղ որեւէ շինարարություն չի կատարվում, քանի որ բոլորն էլ գիտեն՝ Ալաշանն իրենց մշտական բնակության վայրը չէ․ «Թալիշցիներն այս պահին զբաղվածության խնդիր մեծ հաշվով չունեն, մարդիկ աշխատում են, մի մասը Ալաշանում մեղվաբուծությամբ է զբաղվում կամ հող է մշակում»։

Հիշեցնենք, որ թալիշցիները գյուղից հեռացել էին ապրիլյան պատերազմի օրերին։ Արդեն շուրջ 3 տարի մարդկանց մի մասն Ալաշանում է բնակվում, մյուսներն Արցախի ու Հայաստանի տարբեր համայնքներում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ