News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ԼՂ խնդրի կարգավորման ուղությամբ ընթացող ամեն հերթական հանդիպումից առաջ դիմում է շանտաժի: Այդ երկիրը բանակցային գործընթացում մշտապես մեկ խնդիր է առաջ քաշում` հայկական զորքերի դուրս բերումը ազատագրված տարածքներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, թե Սոչիում մարտի 5-ին կայանալիք առաջիկա հանդիպման արդյունքները «կախված են Երեւանից»:

«Մամեդյարովը պարզ ասաց, որ իրենց համար խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է համաձայնի  զորքերը հանել Ադրբեջանի տարածքներից, իրենք ուրիշ խնդիր չունեն: Թե Ադրբեջանի առաջ քաշած մոտեցումը ինչքանո՞վ է համապատասխանում խնդրի կարգավորման այն սկզբունքներին, որոնք սեղանին են դրված, անիմաստ է ասելը, որովհետեւ այդտեղ շատ ավելի լայն հարցերի շրջանակ է դրված:

Ադրբեջանը փորձում է ասել, որ սա այն պայմանն է, որով իրենք կգնանք բանակցային հերթական հանդիպմանը: Նույն բանն էր ասել նաեւ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը»,-հայտարարեց Սարգսյանը` հավելելով, թե Հայաստանը պետք է որոշի` համաձայնելո՞ւ է մարտի 5-ի հանդիպմանը, թե՝ ոչ: Նա նաեւ ընդգծեց, որ այդ հանդիպման կայացումը 100 տոկոսանոց չէ:

Հարցին, թե կարելի՞ է Ադրբեջանի նման կեցվածքը դիտարկել որպես բանակցային գործընթացը վիժեցնելու փորձ, փորձագետը պատասխանեց, թե Ադրբեջանն այլ բան այս ընթացքում չի էլ ասել: Այդ երկիրը պնդել է, որ գնալու է բանակցությունների` իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար եւ որեւէ այլ խնդիր չի տեսնում:

Մանվել Սարգսյանի կարծիքով, մինչեւ այժմ համանախագահող երկրները երբեք համարժեք չեն արձագանքել Ադրբեջանի հայտարարություններին եւ հստակ չեն առաջադրել այն հարցերը, որոնք հետաքրքրում են հայկական կողմին: «Նրանք երբեւէ խոսե՞լ են ռեֆերենդումի մասին, ասե՞լ են, թե ինչպես են պատկերացնում դրա իրականացումը, կամ, Ադրբեջանին ասե՞լ են, որ խնդիրը սա է: Չեն ասել, ինչն էլ թույլ է տալիս Ադրբեջանին իր պայմանները թելադրել»,-նկատեց NEWS.am-ի զրուցակիցը: Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ միջնորդ երկրներն իրենց կրավորական կեցվածքով սատարում են Ադրբեջանին եւ նրանց սրտից են բխում այդ երկրի նմանատիպ հայտարարությունները, Սարգսյանն արձագանքեց. «Ադրբեջանի շանտաժը բոլորն են օգտագործում Հայաստանի դեմ:

Մասնավորապես` Միջազգային ճգնաժամային խումբը, որը տարիներ շարունակ ազդարարում է, թե եթե կողմերը համաձայնության չգան, ապա Ադրբեջանը պատերազմ կսկի: Որեւէ արգումենտ չի բերվում, թե ինչո՞ւ խնդիրը պետք է լուծվի այս սկզբունքներով, այլ ոչ թե՝ այլ: Միակ «արգումենտն» այն է, որ Ադրբեջանը կսկսի պատերազմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ