News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետությունը չպետք է այնպես անի, որ փոքր գործարարները դուրս մղվեն շուկայից ու խոշորը շահի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով անհատ ավտոներկրողների խնդրին, որոնք բողոքում են, որ իրենցից պահանջում են վճարել ներկրված մեքենաների գնի 20 տոկոսը որպես ավելացված արժեքի հարկ, մինչդեռ մինչեւ այսօր այլ կարգով են գործել:

Մելքումյանը նշեց, որ եթե դու տարեկան 2-3 եւ ավելի մեքենա ես ներկրում, համարվում է, որ դա բիզնես է եւ գնում է ընդհանուր հարկման դաշտ եւ պետք է վճարել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ. «Այսինք վարչարարությունը խստացվել է եւ պետությունը որոշել է, որ բոլորը պետք է հարկային դաշտ մտնեն, բայց պետք է հասկանալ, թե դրա սոցիալական ազդեցությունն ինչպիսին է: Բացի այդ, նախ պետք է մարդկանց տալ ժամանակահատված, որ բիզնեսով զբաղվողների մեկ վայրկյանում չկանգնեն փաստի առջեւ ու փակվեն: Պետք է գոնե մեկ տարի առաջ ասել փոփոխության մասին, որ մարդիկ կարողանան պատրաստվել»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ նաեւ պետք է հասկանալ, թե տվյալ շուկայում ինչ եկամուտներ է դա բերում, որքան է եկամտաբերությունը. «Ես կողմ եմ որ շուկաներում կարգուկանոն հաստատվի, բայց չպետք է դա լինի հարկային բեռ ավելացնելով: Եթե այս փուլում մարդիկ առանց պետական աջակցության իրենք իրենց աշխատատեղերն ապահովում են, իրենց եկամուտները ստանում են, պետությունը պետք է  ճիշտ դիտարկումներ անի ու այնպես չանի, որ այդ շուկաները վերանան:

Ես էլ կարող եմ ասել, որ դրանով խրախուսում են խոշոր գործարարներին, որ մանրերը արանքից դուրս գան՝ չդիմանալով ստեղծված պայմաններին: Այսպես է արվում, որ անհատների եկամտաբերությունը նվազի եւ խոշոր ներկրողները եկամուտ ստանան:

Կան հաստատուն ծախսեր, որը ներկրողն անում է՝ անկախ նրանից, թե քանի մեքենա է ներկրում: Հիմա անհատ ներկրողին ձեռք չի տալիս, որ ավելացված արժեքի հարկով աշխատել, որովհետեւ այդ դեպքում պետք է մեքենայի գները բարձրացնի, իսկ այդ դեպքում էլ կարող է գնորդ չլինի: Իսկ եթե փոքր գործարարը դուրս է մղվում, խոշորն է շահում: Այստեղ փոխզիջումային լուծում պետք է գտնել, որ այդ աշխատատեղերը չփակվեն»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ