News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում «թավշյա հեղափոխության» ժամանակահատվածում տեղի ունեցած ամենագլխավորը, ամենալավը եւ գեղեցիկը այն էր, որ անցավ Սահմանադրությանը համապատասխան եւ դրա շրջանակում: Փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում ոչ մի վատ բան տեղի չի ունեցել, ամեն ինչ առանց բռնության է անցել: «Եվ դեսպանատան պատուհանից տեսնելով, թե ինչպես է այդ բազմությունը, որը հիմնականում երիտասարդներից էր կազմված, ինչ-որ տեղ գնում, ես հասկանում էի, որ խոսքը ազգային զարթոնքի մասին է: Այն, ինչ Հայաստանում տեղի ունեցավ, ցանկացած բիզնեսմենի համար խթան է»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ իտալացի բիզնեսմենները Հայաստանը որպես շուկա են դիտարկում, որտեղ կկարողանան իրենց արտադրանքը ներկայացնել եւ իրացնել, եւ չեն պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել:

Ընդ որում՝ նա հայտնեց, որ Հայաստանում նախատեսված է ապրիլին խեցու արտադրության ֆաբրիկա բացել, որտեղ կներդրվեն արտադրության ամենաժամանակակից եվրոպական տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ չափորոշիչներ:

Դիվանագետը նշեց, որ դրանից բացի, իտալացի ձեռնարկատերերը Հայաստանը դիտարկում են որպես ԵՏՄ անդամ երկրներից մեկը: «Նրանք ուսումնասիրում են, թե այստեղ բիզնեսի համար ինչպիսի պայմաններ են ստեղծված, իրենց աշխատելու համար արդյոք բարենպա՞ստ են»,- ասաց Վինչենցո Դել Մոնակոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ