News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2016թ. հուլիսի 16–ին Ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդառված, ապա օրեր անց ազատ արձակված  ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վարդան Եղիազարյանն այսօր դատարանում նկարագրեց «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելու, իրենց պատանդի կարգավիճակով պահելու մանրամասները։

Նա պատմեց, որ ահազանգ ստանալուն պես ժամանել է ՊՊԾ գունդ և առաջինը տեսել Վալերիյ Օսպյանին.

«Հարցրեցի Օսպիյանին՝ ի՞նչ է կատարվում, ասաց՝ չգիտեմ, կրակոցներ են, կապի եմ դուրս եկել հարձակվողների հետ, հիմա գնում եմ նրանց հետ հանդիպման։ Ես, բանականբար, ասացի, որ կգամ իր հետ. որպես ավագ սպա իմ պարտքը համարեցի գործընկերոջս միայնակ չթողնել։ Առաջացնաք, մթանշաղ էր, երկու–երեք  հոգի մեր հետևից մոտեցան՝ ինքնաձիգի կոթերը դրեցին վզներիս՝ պահանջեցին, որ գնանք գունդ։ Այդ պահին քաշքշուկ սկսվեց, մեզ ստիպեցին գնալ գունդ, այնտեղ պլաստիկ ձեռնակապերով կապեցին մեզ, հետո որոշեցին հանել, հիմնականում հայհոյանքներ էին հնչեցնում, բորբոքված մթնոլորտ էր»,–պատմեց Եղիազարյանը։

Նախկին պաշտպանյայի խոսքով՝ ի  սկզբանե, իրենց մաիկ խնդրանքն ու պահանջն այն էր, որ ազատ արձակեն պատանդառված մյուս ոստիկաններին, ինչը սկայան խմբի անդամները սկզբում մերժել են, ապա օրեր անց՝ երկու ոստիկանի ազատ արձակել։

«Մեզ անվերջ փորձում էին ուղղորդել, թե իրենց գործողություննեը ճիշտ են, որ իրենք հեղաշրջում են իրականացնում և այլն։ Օսիպյանը պարբերաբար կապի էր դուրս գալիս ոստիկանական ծառայողների հետ՝ խնդրում էր կրակոցներ չարձակել, այնուամենայնիվ րոպեներ անց հնչեցին կրակոցներ, խառնաշփոթ սկսվեց։ Կրակոցների հետևանքով իրենց կողմից մի տղա վիրավորվեց, հետագայում իմացանք, որ երեք ոստիկանության աշխատակիցներ են մարմնական վնասվածքներ ստացել»,–պատմեց նա։

 Ըստ Եղիազարյանի ցուցմունքի՝ հետագայում իրենց պահել են  գնդի անցակետին կից գտնվող սենյակներից մեկում, անվերջ  փորձել  մեկուսացնել սերժանտական կազմից.

«Ինձ ու Օսիպյանին առանձին էին պահում, սահմանափակված էին մեր շփումները, շատ ընտրովի, քմահաճույքով էին տրամադրում հեռախոսներ։ Օսիպյանի հեռախոսը հետո ընդհանրապես անհետացավ, մնացել էր իմ հեռախոսը, որը հազվադեպ՝ իրենց թույլտվությամբ էինք կապ հաստատում արտաքին աշխարհի հետ»,–պատմեց նա։

Նախկին փոխոստիկանապետը վստահեցրեց, որ իր  անձնական արժանապատվության նկատմամբ լուրջ ոտնձգություններ չեն եղել։

«Վերաբերմունքը եղել է բավականին պարկեշտ, սակայն դա գնահատել, որպես մեծ լավություն, կարծում եմ, չի կարելի։ Հարցը, որ տալիս են՝  պատանդ էինք, թե գերի, ասեմ՝  իհարկե պատանդ էինք, եթե սահմանափակվում են մարդու ազատությունները, բնականաբար պատանդի կարգավիճակյում էինք»,–ասաց նա՝ նշելով, որ այդ գնահատականը պետք է տա դատարանը։

«Անվերջ մեկուսացման և հսկողության տակ էինք։ Գնալով մթնոլորտը լարվում էր, եթե առաջին օրերին իրենց կողմից ոգևորություն կար, հետո ընկճվածություն էր նկատվում։ Մենք բավականին բարյացակամ տոնով խոսակցություններ էինք վարում, նորմալ մարդկային շփում էր հաստատվել։ Կային մարդիկ ովքեր անկանխատեսելի դրսևորումներ ունեին, նրանց հետ խուսափում ինք շփվել»,–ասաց նա։

Եղիազարյանի խոսքով՝ իր համար ամենացավալին այն  է, որ խմբի անդամների կողմից ոչ մի զղջում դեռևս չի լսել.

«Ոչ մի զղջման խոսք չկար տուժածների նկատմամբ,  մենք ջհանդամ, ուզում եմ հիշեցնել՝ երեք հոգի մարդ է զոհվել և դրա պատասխանն ինչ–որ մեկը պետք է տա։ Երբ այստեղ խոսում են սպանությունների մասին, դահլիճից ծափահարում են, կարծում եմ սա մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում, ի վերջո զոհվել են հայորդիներ, զոհվել են սպաներ, զոհվել են մեր ընկերները»,–հայտարարեց նա։

Վարդան Եղիազարյանը հայտնեց, որ ինքն ու Օսիպյանի գնդի տարածքից դուրս են եկել հուլիսի 23–ին։

«Մեկ–երկու ժամ առաջ մեզ ասացին այդ մասին՝  այն էլ մեծ վերապահումով, հոգեբանական խաղեր էին թույլ տալիս, կարող ա թողնենք՝ չթողնենք»,–ասաց նա՝ չհերքելով այն փաստը, որ դուս գալուց հետո շնորհակալություն են հայտնել խմբի տղաներին։

«Դրանից հետո մինչև հաջորդ ամսվա սկիզբն աշխատանքի չեմ գնացել և հետագա գործողությունների մասին տեղեկացել եմ իմ գործընկերներից կամ լրատվամիջոցներից»,–ասաց նա։

Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո 5 ոստիկան պատանդառվեցին, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը եւ այն ժամանակ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Վարդան Եղիազարյանը: «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ