News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խարդախության համար դատապարտված Անահիտ Մութաֆյանը դատի է տվել «Աբովյան» ՔԿՀ-ին։  «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցվորը պահանջում է պարտավորեցնել  ՀՀ ԱՆ «Աբովյանի» ՔԿՀ-ի կողմից համակցություն համարելու հանգամանքը, վերականգնել դատապարտյալին՝ ՀՀ ԱԺ 01.11.2018 թ-ի համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավունքը  եւ  նրան ազատել պատիժը կրելուց։

Նշենք, որ  Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ մասի 1-ին կետը նախատեսում է  պատժից ազատել առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց։ Իսկ Անահիտ Մութաֆյանը մեղավոր է  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտվել 2 տարվա  ազատազրկման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ