News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ես ասել եմ, որ միջանկյալ լուծում ունեմ օրհներգի հետ կապված. շուտով ձեզ կտեղեկացնեմ, երբ պատրաստ լինի: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Թող որեւէ մեկին չթվա, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան գրեց կամ ասաց, դա դուրս եկավ օրակարգից կամ մտավ որակարգ: Առավելեւս, որ ԱԺ-ի օրակարգում եւ «Իմ քայլը» խմբակցության օրակարգում ի սկզբանե չի եղել: Ես ասել եմ, որ քննարկում եմ ծավալելու, քննարկումը ծավալել եմ, այն ստացվել է շատ բուռն եւ շատ լավ: Քննարկումն ունենալու է իր տրամաբանական ավարտը, որի մասին շուտով ձեզ տեղյակ կպահեմ»,-ասաց նա:

Հարցին, թե իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ իրեն արգելել են խոսել կամ հայտարարություններով հանդես գալ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Որեւէ մեկն ինձ չի արգելում, չի լռեցնում, նույնիսկ բուռն քննարկում էլ տեղի չի ունեցել: Կան տարբեր կարծիքներ, ես հարգանքով եմ մոտենում բոլորի կարծիքներին, լինի պարոն Ավինյանի գրասենյակի ղեկավարը, լինեն «Իմ քայլը» դաշինքի իմ գործընկերները, ինչպես նաեւ մարդկանց, որոնք այստեղ ներկայացված չեն, արտախորհրդարանական ընդդիմությունը, հասարակ քաղաքացիները: Ես իմ անցած ճանապարհով, փորձով, կարծում եմ՝ ցույց եմ տվել, որ ինձ լռեցնել չի ստացվի»:

Տպել
Ամենաշատ