Skype ծառայությունը գործարկել է նոր գործառույթ, որի միջոցով կարելի է տեսազանգի ընթացքում լղոզված ֆոն ստանալ, գրում է ՏԱՍՍ-ը:
Microsoft ընկերության բլոգում նշվում է, որ գործառույթը կարող է անհրաժեշտ լինել, երբ օգտատերը չի ցանկանում, որպեսզի զրուցակիցը տեսնի շրջակա տարածքը կամ իր շրջապատում գտնվող մարդկանց:
«Skype-ում լղոզված ֆոնի գործառույթն աշխատում է արհեստական ինտելեկտի շնորհիվ, որն ընդգծում է մարդու ուրվագիծը եւ խոսակցության ընթացքում նրան ֆոկուսում է պահում», - նշվում է հաղորդագրության մեջ: Տեխնոլոգիան ճանաչում է նաեւ մարդու մազերը եւ ձեռքերը:
Ֆոնը կարելի է լղոզել տեսակապի ժամանակ կարգավորումներում նշելով «Blur my background» -ը:
Նոր գործառույթը համակարգիչների մեծ մասում, որտեղ գործում է Skype-ի վերջին տարբերակը, հասանելի է: