News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միավորման և վերակազմավորման որոշումները կայացվել են, կառույցների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Մենք որոշել ենք, որ տուրիզմի հիմնադրամը կմիավորվի տուրիզմի կոմիտեին, որովհետև, երբ վերլուծում ենք գործառույթները, որ փաստացի իրականացվում են այդ երկու կառույցներում, դրանք բովանդակությամբ էապես տարբեր չեն, և իրենց համատեղ կառավարումը կտա նաև ռեսուրսների և սահմանված թիրախներին հասնելու ջանքերի որոշակի արդյունավետություն: Այսինքն, այդտեղ մենք երկու կարծիք չունենք. Մենք կարծում ենք որ ճիշտ ճանապարհով ենք գնում»,– ասաց նա։

Ըստ նախարարի՝ ճիշտ չէ ասել, թե «Բիզնես Արմենիա»–ն վերանում է. ««Բիզնես Արմենիա»–ն չի վերանում, այլ անցնում է վերակառուցման ճանապարհ: Այսուհետ, կա արդեն նոր նշանակված տնօրեն բիզնես կառույցի, և առաջիկայում տնօրենը կներկայացնի իր տեսակետները, թե ինչպես պետք է մոբիլիզացնել առկա ռեսուրսները, դրանք համալրել նոր, թարմ մարդկանցով և գաղափարներով՝ առաջիկայում ունենալով մեկ կարևոր նպատակ. բոլոր ռեսուրսները պետք է օգտագործվեն առավել խոշոր և նշանակալից ծրագրերի իրականացման ուղղությամբ»,– ասաց նա:

Այդ ճանապարհին, Խաչատրյանի խոսքով, որևէ կարևոր գործառույթ, որ մինչ այս իրականացվել է «Բիզնես Արմենիա»–ի կողմից դուրս չի մնալու: «Մենք, ընդամենը վերակազմակերպելով այդ գործառույթներն իրականացնելու ձևաչափը,  դրանք իրականացելու ենք այլ այնպիսի ստորաբաժանումների և կառուցվածքային միավորների ձևաչափում, որոնք պատասխանատու կլինեն նոր գործառույթների իրականացման համար ՝ ուղղակի չեն կոչվի «Բիզնես Արմենիա»–ի ստորաբաժանում, կարող է կոչվեն նախարարության ստորաբաժանում»,– ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ