News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փետրվարի 8-ին տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդամենը երկու հարց էր՝ փոխնախագահի ընտրություն եւ աշխատանքի կարգի հաստատում:

Հանձնաժողովի փոնախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Այնուհետեւ, արագացված ռեժիմով, պատգամավորները միաձայն հաստատեցին հանձնաժողովի աշխատանքի կարգը:

Բացի այդ հանձնաժողովի նախագահ,  «Իմ Քայլ» դաշինքից պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշեց, որ հանձնաժողովին արդեն քննարկման համար ներկայացվել է մեկ օրինագիծ, որը վերաբերում է ուսանողների կողմից  ուսման վարձերի վճարման նոր կարգին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ