News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թաիլանդում 67-ամյա արքայադուստր Ուբոլա Ռաթանան, որը Թաիլանդի թագավորի քույրն է, որպես վարչապետի պաշտոնի թեկնածու կմասնակցի երկրի խորհրդարանական ընտրություններին, հայտնում է BBC-ն:

Թաիլանդի արքայադստեր թեկնածությունն առաջադրել է ընդդիմադիր «Թհաի Ռակսա Չաաթ» կուսակցությունը:

Նշվում է, որ նման որոշումն արմատապես կփոխի Թաիլանդում հաստատված ավանդույթը, որի համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամները երկրի քաղաքական կյանքին ակտիվ մասնակցություն չեն ունեցել:

Ընդգծվում է ընտրություններում միապետի ավագ քրոջ ներկայացրած կուսակցության չեզոքությունը երկրի նախկին վարչապետ Թաքսին Չինավաթին: Այսպիսով, խորհրդարանական ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է Չինավաթի կողմնակիցների կուրսի եւ զինվորականների միջեւ, որոնք 2014 թվականին իշխանության էին եկել ռազմական հեղաշրջման արդյունքում:

Միաժամանակ, ռազմական հեղաշրջումը ղեկավարած նախկին զինծառայող Պրայուտ Չան-Օչան հայտնել է, որ նույնպես առաջադրվելու է Թաիլանդի վարչապետի թեկնածու:

Թաիլանդում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2019 թվականի մարտի 24-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ